Լրահոս
Մամուլի տեսություն
09:38
07.02.26
244

ՔՊ-ն նախընտրական ատրիբուտներ է ընտրում․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում, նախընտրական ցուցակի ձեւավորման գործընթացին զուգահեռ, ակտիվ աշխատանքներ են տանում նաեւ նախընտրական կարգախոս, երգ, սիմվոլիկաներ ընտրելու ուղղություններով։ Այս հարցերով խումբ է աշխատում՝ Վահագն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Կարծես վերջնական եզրահանգման են եկել, որ նախընտրական երգը լինելու է Փաշինյանի հեղինակած «Իրական Հայաստան» բանաստեղծության հիման վրա գրված երգը, որը «Վարչաբենդի» հիմնն է նաեւ դարձել, իսկ քարոզչական սիմվոլիկան, ինչպես նախապես գրել էինք, լինելու է Փաշինյանի՝ մատներով սրտիկը:

Փոխարենը կարգախոսի հարցում դեռ վերջնական որոշման չեն եկել, բայց այն լինելու է խաղաղության վերաբերյալ` «խաղաղություն» բառի կիրառմամբ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։