Լրահոս
Մամուլի տեսություն
10:20
31.05.25
216

ՔՊ-ականները բյուջեի հաշվին շարունակում են իրենց գործուղումները Հայաստանում. «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ականները շարունակում են բյուջեի հաշվին գործուղումների մեկնել անգամ ՀՀ մարզեր։ Հունիսի 1-3-ը ՔՊ-ական պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Արմեն Խաչատրյանը կգործուղվեն Գորիս՝ մասնակցելու հայ-ֆրանսիական համաժողովին։

Ա․ Խաչատրյանը ծնունդով գորիսեցի է եւ, ըստ ամենայնի, տուն էլ կունենա Գորիսում, սակայն մեր պատգամավորները գերադասում են պետության հաշվին բարձրակարգ հյուրանոցներում մնալ եւ սեփական ճանապարհածախսն էլ իրենց գրպանից չհոգալ։

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Գորիսում նաեւ Ֆրանսիայի հյուպատոսություն է բացվելու։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: