Լրահոս
Հայաստան
11:08
17.01.22
1 011

Քոչարյանի ժամանակ 4000-ից ավելի լույս տղերք չէինք կորցրել, Շուշին չէինք հանձնել․ Նազարյան

Img default alt hy

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի միակ ղեկավարն է եղել, որի ժամանակ ներգաղթը գերազանցել է արտագաղթի ցուցանիշները․

«Մի աղմկեք, եթե հուզվում եք դրանից, գնացեք արխիվը ուսումնասիրեք։ 

Երկորդը՝ երբ հնչեց Քոչարյանի անունը Էրդողանի հետ կապված, նաև պարտավոր էիք նշել, որ դա 2005 թիվն էր, և Քոչարյանը պատասխանում էր իրեն ուղղված նամակին, և ամենակարևորը, 2005 թվականից մեկ տարի առաջ, 2004թ․ մենք 4000-ից ավելի լույս տղերք չէինք կորցրել, Շուշին չէինք հանձնել, Հադրութը չէինք նվիրել։ Սա չմոռանաք։ 

Մենք սպասում էինք, որ մանավանդ ԱԺ փոխխոսնակը, որը ԱԺ բյուջեով գնացել էր Քըլըչի հետ հանդիպման, ինքը կնախաձեռներ քննարկում այստեղ, որ մենք հասկանայինք՝ ինչ պրոցես է ընթանում։ Մենք ուղղակի ուզում ենք հասկանանք՝ ինչ է կատարվում, որ հետո չասեք, թե դուք ինչու չհուշեցիք։

Ինչ վերաբերում է մեր 2 նախաձեռնություններին, որ մերժեցիք, դուք կարող էիք կողմ քվեարկել, և լիագումար նիստի ժամանակ բացատրեիք, թե ինչ եք հասկանում սահմանազատում, սահմանագծում ասելով։ 

Եվ եթե չեք ուզում, որ հանրությունը մտածի, որ դուք դեմ եք բազմազավակ ընտանիքներին աջակցելուն, կողմ քվեարկեիք և հետո հանրությանը բացատրեիք, թե ինչի եք դեմ»։