Լրահոս
Իրավական
16:26
09.02.26
370

Քննիչ Նազելի Սարգսյանը որոշում է կայացրել ինձ վարույթին մասնակցելուց ազատելու մասին

Img default alt hy

Ծանր հանցագործությունների քննության վարչության քննիչ Նազելի Սարգսյանն իր վարութային ակտում կեղծ տվյալներ զետեղելով, այն է՝ «արձանագրելով», որ նախաքննության ընթացքում հաստատվել է, որ Արագածոտնի թեմի իմ վստահորդ քահանաների շահերի միջև առկա է հակասություն, որոշում էր կայացրել ինձ վարույթին մասնակցելուց ազատելու մասին: Նույն հիմնավորմամբ գտել էր, որ ես չեմ կարող ստանձնել «Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու» շահերը: Այս մասին հայտնում է փաստաբան Արմինե Ֆանյանը։ 

« Որոշումը քննիչի կողմից առհասարակ չէր պատճառաբանվել: Այդ հիմքով հսկող դատախազին ներկայացվել էր բողոք: Դատախազը մի քանի էջ պատճաբանություններ բերելով, որ վարութային ակտը պետք է լինի պատճառաբանված՝ մեկ նախադասություն պարունակող հիմնավորմամբ մերժել էր բողոքս:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Ռոման Սմբատյանի նախագահությամբ այս մասով կայացրել է կարևոր որոշում, արձանագրելով, որ քննիչը որևէ փաստական հանգամանք չի նշել, թե ինչով են վկաների շահերը հակասում միմյանց, ինչ համատեքստում է արդարադատության շահը տուժում, այլ սահմանափակվել է բացառապես օրենսդրական-տիպային ձևակերպումը մեջբերելով: Նույն հիմնավորմամբ Դատարանը գտել է, որ դատախազ Տ.Մուրադյանի որոշումը ևս հիմնավորված և պատճառաբանված չէ:

Այսպիսով, Դատարանը վարույթի հանրային մասնակցի վրա պարտականոթյուն է դրել վերացնել քննիչի որոշումը:

Հիմա ուշադիր հետևելու եմ, թե այս ուժի մեջ գտնվող դատական ակտը երբ է կատարվելու դատախազության կողմից»,-գրել է Ֆանյանը։