Լրահոս
Իրավական
21:36
28.05.25
453

Քննչական կոմիտեի շենքից 590,000 դոլար գողանալու դեպքից հետո պաշտոնանկություններ են եղել․ «Փաստինֆո»

Img default alt hy

ՔԿ շենքից որպես իրեղեն ապացույց պահվող 590,000 ԱՄՆ դոլար գողանալու դեպքից հետո ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության  գլխավոր վարչությունում պաշտոնանկություններ են եղել, սակայն ոչ գլխավոր պաշտոններից, գրել է «Փաստինֆո»-ն։

Մասնավորապես, ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի՝ մայիսի 27-ի հրամաններով՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել են ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության  գլխավոր վարչության երկրորդ և չորրորդ վարչության պետերը՝ Վահան Ամիրխանյանը և Ռաֆայել Ղամբարյանը։

ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության  գլխավոր վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանի, նրա տեղակալ Հայկ Կատվալյանի պաշտոնանկության հարցմ առ այս պահը ՔԿ-ում չի բարձրացվել։ Ավելին, օրերս ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել էին, թե նշված անձինք իրենց գործառույթները պատշաճ իրականացրել են, թե  գլխավոր վարչության պետի օպերատիվ աշխատանքի շնորհիվ է դեպքը բացահայտվել։

ՔԿ նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնանկության մասին հարց ՔԿ-ում, կարծես թե, ևս չի քննարկվում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում