Լրահոս
Հասարակական
18:55
27.04.23
166

Քեզ չենք մոռանա, հերո՛ս․ Քառօրյա պատերազմի ժամանակ զոհված Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է

Img default alt hy

Հասարակական-քաղաքական գործիչ Արման Աբովյանը ապրիլյան քառօրյայի ժամանակ զոհված հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրվա կապակցությամբ գրել է․

«Այսօր Հայաստանի և Արցախի հերոս, եղբայրական եզդի ժողովրդի զավակ Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է։

Աստված լուսավորի բոլոր հերոս Սուրբ նահատակների հոգիները։

Քյարամ ջան, ննջիր լույսերի մեջ, եղբայր ջան, մենք քո սխրանքը երբեք չենք մոռանա և թույլ չենք տա, որ մոռանան»։

Հիշեցնենք՝ Քյարամ Սլոյանը ծնվել է 1996 թվականի ապրիլի 27-ին, Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում։ Հայաստանի զինված ուժերի ազգությամբ եզդի զինծառայողը 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ Մարտակերտում մասնակցել է ռազմական գործողություններին, ցուցաբերել հերոսական վարք։

Սպանվելուց հետո նրա դիակը հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի զինծառայողների վերահսկողության տարածքում, գլխատվել և ենթարկվել դիակապտության։ Այդ մասին վկայում են լուսանկարները, տեսահոլովակները և սոցիալական կայքերի հրապարակումները:

2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի պետական շքանշանով։