Լրահոս
Քաղաքական
17:15
30.01.25
263

Քաշքշուկ՝ կառավարության շենքի մոտ. իրենց «ծոցից դուրս եկած» Փաշինյանին են պահանջում առևտրականները

Երևանից ու մարզերից մի խումբ ձեռնարկատերեր չեն դադարեցնում բողոքի ակցիաները: Նրանք արդեն երրորդ բողոքի ակցիան են արել կառավարության շենքի մոտ: Ակցիայի մասնակիցներն ասում են, որ հունվարի մեկից ուժի մեջ մտած շրջանառության 5 տոկոս հարկի կրկնապատկումը սպառնում է հիմնովին ոչնչացնել փոքր ու միջին բիզնեսը երկրում: