Լրահոս
Հասարակական
10:21
31.01.22
1 624

Քաղցած առյուծը հոշոտել է կենդանաբանական այգու աշխատակցին

Img default alt hy

Երեկ Իրանի կենտրոնական հատվածում գտնվող Արաք քաղաքում առյուծը հարձակվել է կենդանաբանական այգու աշխատողներից մեկի վրա, հայտնում է «Tasnim» գործակալությունը։

38-ամյա աշխատակիցը ցանկացել է առյուծին կերակրել, սակայն գիշատիչն այդ պահին փախել է վանդակից։ Հարձակման հետևանքով տղամարդը մահացել է։

Ղեկավարությունը քաղաքի բնակիչներին խնդրել է չմոտենալ կենդանաբանական այգուն։