Լրահոս
Իրավական
13:31
06.02.26
500

Քաղաքացուն խոշտանգման ենթարկած ոստիկանը տնային կալանքի տակ է

Img default alt hy

Ոստիկանության բաժանմունքում քաղաքացուն խոշտանգելու համար ոստիկանության ծառայող Հայկ Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՔԿ-ից։

Նշենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել՝ ոստիկանության բաժանմունքում խոշտանգման վերաբերյալ։ Խոշտանգվող անձը ենթադրյալ հանցագործի հարազատ է, որին, ըստ հրապարակման, խոշտանգել են, որ անձը ներկայանա։

Ըստ հրապարակման՝ խոշտանգելով ցուցմունք կորզողը օպերլիազոր Հայկ Հակոբյանն է, նշվում է, որ վերջինս գործել է  Ոստիկանության Երեւանի վարչության պետ Հայկ Հարությունյանի գիտությամբ և բաժիններից մեկի պետ  Ռազմիկ Գասպարյանի թողտվությամբ։