Լրահոս
Իրավական
16:03
05.02.26
819

Քաղաքացուն խոշտանգած ոստիկանը ձերբակալվել է. նոր մանրամասներ

Img default alt hy

Քննչական կոմիտեից «News.5tv.am»-ին հայտնում են, որ քաղաքացուն խոշտանգած ոստիկան Հայկ Հակոբյանը ձերբակալվել է, նրա նկատմամբ վարույթ է հարուցվել խոշտանգման հանցակազմով.

«Ի պատասխան Ձեր՝ 2026 թվականի փետրվարի 4-ի հարցման՝ հայտնում ենք, որ առերևույթ հանցանքի մասին հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգումը՝ պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը` այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով): 

Որոշում է կայացվել վերջինիս ձերբակալելու մասին: Նախաքննությունը շարունակվում է»,- մեր գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՔԿ-ից: