Լրահոս
Հայաստան
14:40
11.12.20
62

Քաղաքացիները փակել են Մոլդովական-Թոթովենց և Դավիթ Անհաղթ-Ուլնեցի խաչմերուկները

Img default alt hy

Փաշինյանի հրաժարականի պահանջով, այսօր ևս շարունակվում են քաղաքացիների անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիների անհնազանդության ակցիաների շրջանակում պարբերաբար փակում են Երևանի տարբեր փողոցներ, այս պահին ունեցած մեր տեղեկություններով քաղաքացիները փակել են Մոլդովական-Թոթովենց և Դավիթ Անհաղթ-Ուլնեցի խաչմերուկները: Նրանք վանկարկում են «Նիկոլ, հեռացիր», «Նիկոլ, դավաճան»։

Նշված հատվածներում մեծ թվով ոստիկանական ուժեր էին հավաքվել, և ոստիկանությունը ժամանակ տվեց ակցիայի մասնակիցներին, որից հետո հեռացրեց նրանց տարածքից:

Նշենք, որ լրացավ ընդդիմության ու քաղաքացիների՝ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։ Այդ պահից սկսած՝ նրանք անհնազանդության ակցիաներ են անում Երևանի տարբեր հատվածներում։ Նշենք, որ այսօր տեղի կունենա նաև «արժանապատվության երթ»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։