Լրահոս
Հայաստան
14:44
17.01.22
173

Քաղաքացին զանգել ու ասել է, որ պայթեցնելու է ոստիկանության շենքերը

Img default alt hy

«Aravot.am»-ի  տեղեկություններով՝ հունվարի 15-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Արցախից ութ ամիս է՝ տեղափոխվել է Երևան, ոստիկանների պատճառով քանդվել է իր ընտանիքը, այդ պատճառով ցանկանում է պայթեցնել ոստիկանական բոլոր շենքերը:

Իրավապահները պարզել են, որ քաղաքացին Ս. Հ.-ն է՝ Հադրութի շրջանից: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: