Լրահոս
Սպորտ
22:15
27.04.23
201

«Փյունիկ»-ն առավելության հասավ «Արարատ-Արմենիա»-ի նկատմամբ

Img default alt hy

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրը եզրափակվեց «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում առաջինը հանդիպման հաշիվը բացեցին «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստները: Առաջին կեսի վերջնամասում`41-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ Արթուր Սերոբյանը: «Փյունիկ»-ին հաջողվեց բեկել հանդիպման ընթացքը երկրորդ կեսում` 61-րդ րոպեին Լուկա Յուրիչիչը հավասարեցրեց խաղի հաշիվը: Արտակ Դաշյանը 73-րդ րոպեին խփեց «Փյունիկ»-ի հերթական գնդակը: Խաղի ավելացված րոպեներին «Փյունիկ»-ը խփեց ևս երկու գնդակ: Գոլերի հեղինակ դարձավ Յուրիչիչը, ով ձևակերպեց հեթ-տրիկ:

«Փյունիկ»-«Արարատ-Արմենիա»` 4:1:

Այս տուրի շրջանակներում «Նոա»-ն հաղթել էր «Լեռնային Արցախ»-ին (2:0), ԲԿՄԱ-ն` «Վան»-ին (5:1), «Ալաշկերտ»-ը` «Արարատ»-ին (4:2), «Ուրարտու»-ն` «Շիրակ»-ին (3:1):

29-րդ տուրից հետո Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարը շարունակում է մնալ «Ուրարտու»-ն, որն ունի 67 միավոր: 64 միավորով երկրորդ հորիզոնական բարձրացավ «Փյունիկ»-ը, իսկ եռյակը 63 միավորով եզրափակում է «Արարատ-Արմենիա»-ն է: