Լրահոս
Միջազգային
13:53
15.12.20
102

Պուտինը շնորհավորել է Բայդենին

Img default alt hy

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու առիթով։ Պուտինը Բայդենին մաղթել է հաջողություններ եւ վստահություն հայտնել, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, չնայած տարակարծություններին, կկարողանան նպաստել բազմաթիվ հարցերի լուծմանը։

Պուտինը հավաստիացրել է, որ պատրաստ է Բայդենի հետ փոխգործակցության եւ շփումների։

Հիշեցնենք, որ նախօրեին Բայդենը 306 ընտրիչների քվեով հաղթեց նաեւ ընտրիչների քվեարկությունը։Հեռացող նախագահ Թրամփը հավաքել էր ընդամենը 232 թվե։