Լրահոս
Սպորտ
22:45
08.01.23
271

ՊՍԺ-ի սեփականատերերը ցանկանում են ներդրումներ կատարել նոր ակումբում

Img default alt hy

Armsport.am-ի փոխանցմամբ՝ Qatar Sports Investments ընկերությունը, որին պատկանում է ՊՍԺ-ն, ցանկանում է ներդրումներ կատարել այլ ակումբում։

Ինչպե հայտնում է լրագրող Բեն Ջեյկոբսը, QSI-ն ցանկանում է այս տարի դառնալ նոր ակումբի փոքր մասի բաժնետեր։ Ակտիվ բանակցություններ են ընթանում Պրեմիեր լիգայի ակումբների, այդ թվում՝ «Տոտենհեմի» հետ։

ՊՍԺ-ի նախագահ և QSI-ի գործադիր տնօրեն Նասեր Ալ-Խելաիֆին շաբաթվա սկզբին հանդիպել է «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևիի հետ:

Ակնկալվում է, որ QSI-ն 2023 թվականին հավակնոտ ներդրումներ կանի մի քանի ակումբներում։ Qatar Sports Investments-ն արդեն ունի պորտուգալական «Բրագայի» բաժնետոմսերի 23%-ը և ցանկանում է դառնալ Եվրոպայի առնվազն ևս մեկ ակումբի բաժնետեր։ Հարավային Ամերիկան ​​նույնպես առաջնահերթ տարածաշրջան է։