Լրահոս
Հասարակական
00:04
18.02.22
178

Փրկարարները Սյունիքում 14 բեռնատար են դուրս բերել արգելափակումից

Փրկարարները Սյունիքում բեռնատար ավտոմեքենաներ են դուրս բերել արգելափակումից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ այսօր՝ ժամը 09:57-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Տաթևի վանքի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 բեռնատար ավտոմեքենա: