Լրահոս
Հասարակական
00:01
11.10.22
99

Փրկարարները մարել են պատշգամբում բռնկված հրդեհը

Img default alt hy

Հոկտեմբերի 10-ին` ժամը 18:40-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 22 շենքի բնակարաններից մեկում՝ պատշգամբում, այրվում է գազի բալոն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:52-ին, մարվել՝ 18:54-ին: Բնակարանի պատշգամբում այրվել է 5 կգ գազի բալոնից արտահոսած գազը:

Փրկարարները իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարպվելը: