Լրահոս
Տարածաշրջան
10:27
08.02.23
176

Փրկարարները մաքրում են Էլբիստան քաղաքը, որտեղ տներից մեկի փլատակներում յոթ մարդ կարող է լինել

Img default alt hy

Փրկարարները մաքրում են փլատակները Թուրքիայի երկրաշարժից առավել տուժած քաղաքներում և շրջաններում, մասնավորապես՝ Քահրամանմարաշ նահանգի Էլբիստան քաղաքում, որտեղ տներից մեկի փլատակներում յոթ մարդ կարող է լինել, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։

Էլբիստանում փրկարարները կատարյալ լռության մեջ փորձում են լսել փլատակների տակ ողջ մնացածների ձայները։ Ենթադրվում է, որ այնտեղ յոթ հոգի է։

Ավելի վաղ շենքի փլատակների տակից ողջ էին դուրս բերել մորն ու երեխային. նրանք այնտեղ անցկացրել են 38 ժամ։

Փետրվարի 6-ի առավոտյան 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում: Երկուշաբթի ցերեկը 7,6 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայում զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է գրեթե 5,9 հազարի, վիրավորներինը՝ ավելի քան 34,8 հազարի։
Էլբիստանը երկրորդ երկրաշարժի էպիկենտրոնն էր։