Լրահոս
Հասարակական
10:56
27.05.22
204

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա

Img default alt hy

Մայիսի 22-ից 27-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Սյունիքի մարզի Սիսիան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան քաղաքներում և Սոլակ գյուղում:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 26 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: