Լրահոս
Իրավական
23:55
10.02.23
202

Պրինցիպիալ կարևոր է. ի՞նչ ավարտ կունենան սկանդալները Սեդա Սաֆարյանի շուրջ

 

Սահմանադրական դատարանի նորաթուխ դատավոր Սեդա Սաֆարյանը հայտնվել է սկանդալների կենտրոնում: Այն, որ Սաֆարյանի ամուսինն է նրա «պադավադի շոֆերը», առանձնապես աղմկոտ փաստ չէ այն աղաղակող օրինախախտումների համեմատ, որոնք իրավական-քաղաքական ընթացք են ստանում: Փաստաբաններ Արսեն Բաբայանն ու Սոս Հակոբյանը պատրաստվում են միջնորդություն ներկայացնել խորհրդարան՝ դատավոր Սաֆարյանի լիազորությունները կասեցնելու պահանջով: