Լրահոս
Հայաստան
14:07
19.01.22
356

Պրիմիտիվ եք, ռեստորան պետք է գնան միայն պատվաստվածները, իսկ տրանսպորտում երթևեկեն իրար գրկած.Նազարյան

Img default alt hy

Երբ Սահմանադրական դատարանում քննարկվում էր պարտադիր պատվաստման և ՊՇՌ թեստերի հարցը, Առողջապահության նախարարության հիմնավորումները լսելիս ես հասկացա, որ մեր երկիրը գտնվում է սարսափելի վիճակում, ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

 «Սարսափելի, քանի որ առողջապահական քաղաքականությունը իրականացնում են մարդիկ, որոնք որոշումներ կայացնելուց առաջնորդվում են ամերիկյան կայքի հրապարակած նութերով։ Եվ այդպես էլ ՍԴ դատավորի տարակուսանքին ասում են՝ կայքը հեղինակավոր է, և մենք այդ կայքի նյութերից ելնելով՝ որոշումներ ենք կայացրել։

Ինչ վերավերում է կորոնավիրուսային պայքարին, ձեր նպատակը ոչ թե համավարակի դեմ պայքարն է, այլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից եկած հրահանգները կատարելը։ Այսինքն՝ հնարավորին շատ մարդ պատվաստելը։ 

Դուք հրապարակում եք թվեր, թե մեկուկես միլիոն մարդուց ավել մարդ է պատվաստվել Հայաստանում, ու չեք ասում, թե Հայաստանում փաստացի քանի մարդ է ապրում։ Այդ թվերն էլ անհասկանալի են՝ դուք նկատի ունեք Հայաստանի քաղաքացիների՞ն, թե՞ իրանցիներին ու չինացիներին, որ պատվաստվել են Հայաստանում։ 

Դուք ասում եք հունվարի 22-ից ռեստորաններ կգնան միայն նրանք, ովքեր պատվաստվել են։ Միաժամանակ նշում եք, որ այդ ժամանակահատվածում և հետո շատ մարդիկ տրանսպորտում իրար գրկած պիտի երթևեկեն։

Դուք ոչ թե պայքարում եք համավարակի դեմ, այլ ուղղակի ուզում եք հնարավորին շատ մարդու պատվաստել։ Դուք այնքան պարզ, պրիմիտիվ եք, որ մի շաբաթ առաջ ազդարարում եք, որ «օմիկրոնը» գալու է, մի շաբաթ հետո ասում եք՝ եկավ»։