Լրահոս
Քաղաքական
22:45
15.05.23
204

Փոխըմբռնում՝ Փաշինյանի ու Ալիևի միջև. Բրյուսելում հաշվել են Հայաստանի ու Ադրբեջանի տարածքը

Բրյուսելյան 5-րդ բանակցությունն ավարտվել է Փաշինյան-Ալիև փոխըմբռնումով՝ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը, Հայաստանը Ադրբեջանի՝ 86 հազար 600 քառակուսի կոլոմետրը:  Այս թվերը քարտեզի վրա դնելով՝ Հայաստանի ընդդիմությունը պնդում է, որ Փաշինյանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս: 

Բրյուսելում որոշվել է նաև սահմանազատում անել՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով:  Հայաստանի փոխարտգործնախարարը վստահեցնում է, որ բանակցային սեղանին է դելիմիտացիայից առաջ ադրբեջանական ուժերը Հայաստանի տարածքից հետ քաշելու հարցը: