Լրահոս
Միջազգային
18:22
24.10.22
119

Փոխադարձ հրթիռակոծություն. Հարավային Կորեա-Հյուսիսային Կորեա

 

Հյուսիսային Կորեան և Հարավային Կորեան փոխադարձ հրթիռակոծել են միմյանց ջրային տարածքները: Պաշտոնական Սեուլը հայտարարել է, որ նախազգուշական կրակ է բացել, քանի որ Հյուսիսային Կորեայի նավը հատել է իր ծովային սահմանը։ Փհենյանն էլ իր հերթին է պնդում, որ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից 10 կրակոց է արձակել, որպեսզի հետ մղի թշնամու նավը։