Լրահոս
Տարածաշրջան
20:15
05.06.22
151

Պուտինը սպառնացել է Ուկրաինայում հարվածել նոր օբյեկտների

Img default alt hy

«Եթե ​​արևմտյան երկրներն Ուկրաինային մատակարարեն ավելի մեծ հեռահարության հրթիռներ, ռուսական զորքերը կսկսեն հարվածներ հասցնել նոր թիրախներին»,- «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը թողարկվել է կիրակի օրը՝ հունիսի 5-ին։

«Եթե դրանք (ավելի մեծ հեռահարության հրթիռներ-խմբ.) մատակարարվեն, մենք դրանից համապատասխան եզրակացություններ կանենք և կօգտագործենք մեր զենքերը, որոնք բավականաչափ ունենք՝ հարվածելու այն օբյեկտներին, որոնք դեռ չենք խոցել»,- ասել է Պուտինը։

Բազմակի արձակման հրթիռային համակարգերը (РСЗО), որոնք ԱՄՆ-ը նախատեսում է մատակարարել Կիևին, ըստ Պուտինի, «հիմնականում ոչինչ չեն փոխում», քանի որ նմանատիպ համակարգերն արդեն եղել են ուկրաինական բանակի սպառազինությունում:

Նրա խոսքով՝ մինչ ռուսական ներխուժման սկիզբը Ուկրաինան շահագործման մեջ ուներ 515 նման համակարգ, որոնցից 380-ը ոչնչացվել է։Նույնը վերաբերում է նաև հրետանու և անօդաչու սարքերի մատակարարմանը, կարծում է նախագահը։

«Կան նաև անօդաչու թռչող սարքեր,ոորնք օգտագործվում են ի սկզբանե, բայց  միայն այնտեղ, որտեղ չկա հակաօդային պաշտպանության համակարգեր…տասնյակները ոչնչացվել են»,- ասում է Պուտինը:

«Ընդհանուր առմամբ, զենքի լրացուցիչ մատակարարումների շուրջ այս ամբողջ աղմուկը, իմ կարծիքով, միայն մեկ նպատակ ունի՝ հնարավորինս ձգձգել զինված հակամարտությունը»,- կարծում է Կրեմլի ղեկավարը։

Հունիսի սկզբին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ Վաշինգտոնը մտադիր է Ուկրաինային տրամադրել սահմանափակ քանակությամբ «ավելի առաջադեմ միջին հեռահարության հրթիռային համակարգեր», որոնք «հնարավորություն կտան ավելի մեծ ճշգրտությամբ խոցել մարտադաշտի հիմնական թիրախները»։

Այս մատակարարումները կկազմեն Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր տրանշի՝ 700 միլիոն դոլարի չափով, որը ներառում է նաև ուղղաթիռներ, Javelin հակատանկային համակարգեր և մարտավարական մեքենաներ:

Նաև՝ M142 HIMARS շարժական հրթիռային կայաններ (բարձր շարժական հրետանային հրթիռային համակարգ)՝ օգտագործելով մինչև 80 կմ հեռահարության ճշգրիտ կառավարվող զինամթերք: Տեսականորեն դրանք կարող են հարվածել հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախներին։