Լրահոս
Աշխարհ
22:40
09.01.23
155

Փոթորկի պատճառով Ջո Բայդենը Կալիֆորնիայում արտակարգ դրություն է հայտարարել

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆորնիա նահանգում արտակարգ դրություն է հայտարարել  եղանակային ծանր պայմանների պատճառով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հունվարի 9-ին հաղորդագրություն է զետեղվել Սպիտակ տան պաշտոնական կայքում:

Poweroutage.us պորտալի տեղեկություններով՝ հունվարի 9-ի առավոտյան Կալիֆորնիայում ավելի քան 120 հազար տուն  հոսանքազրկվել է: Զանգվածային հոսանքազրկման պատճառը  հորդառատ անձրևներն ու քամու ուժգնացումն են եղել: