Լրահոս
Աշխարհ
15:05
09.10.22
114

Փոթորիկը հարվածել է Նիկարագուայի ափերին

Img default alt hy

«Ջուլիա» փոթորիկը հարվածել է Նիկարագուայի ափերին, հայտնում է ԱՄՆ Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը:

«Նիկարագուայի արբանյակներից և ռադարներից ստացված տվյալները ցույց են տալիս, որ «Ջուլիա» փոթորկի կենտրոնը եղել է Նիկարագուայի ափը, Լագունա դե Պերլասի տարածքում»,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝  գրել է կենտրոնը Twitter-ում։

Քամու արագությունը հասնում է վայրկյանում 38 մետրի։

Ըստ կենտրոնի հաղորդագրության,փոթորկի պատճառով շաբաթվա սկզբին Կենտրոնական Ամերիկայում և հարավային Մեքսիկայում հնարավոր են հեղեղումներ և սելավներ։