Լրահոս
Քաղաքական
21:50
18.01.26
152

Փոքր բիզնեսը Հայաստանում չպետք է հարկվի. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Img default alt hy

«Փոքր բիզնեսը Հայաստանում չպետք է հարկվի»,-այս մասին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Հայաստանում փոքր բիզնեսը հարկատու ընկերությունների կեսից ավելին է, մոտավորապես 60 հազար ընկերություն միայն փոքր բիզնես է, բայց բյուջեի` ընդամենը երկու տոկոս հարկն է տալիս։ Ի՞նչ եք կարծում ճիշտ չէ՞, որ փոքր բիզնեսը Հայաստանում չհարկվի»,-ասել է Նարեկ Կարապետյանը։

Նա խոսել է նաև երիտասար ընտանիքների համար մատչելի բնակարանների ծրագրից, որի մանրամասները շուտով կներկայացնի։ «Մեր ձևով» շարժումը Մալաթիա-Սեբաստիա համայնքում երեք գրասենյակ է բացել։