Լրահոս
Հասարակական
12:55
11.02.23
132

Փող է ուզել պարեկներից, թմրանյութ է օգտագործել. ձերբակալվել է անորսալի «Համերի» վարորդը

Հանրապետության հրապարակում շուրջ մեկ ժամ իրավապահներից մանևրած «Համերի» վարորդը, որ դեպքից հետո հաջողել էր ճողոպրել, ձերբակալվել է:

Ուրբաթ ժամը 23-ից հետո տարածվեցին մարտաֆիլմ հիշեցնող կադրերը, որոնցում երևում է, թե ինչպես է «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը անկանոն երթևեկում արգելված վայում, վրաերթի ենթարկվում մի պարեկի ու կրակոցների ուղեկցությամբ դիմում փախուստի:

Քննչական կոմիտեն պարզել է, որ «Համեր»-ի վարորդը Արարատի մարզի 25-ամյա բնակիչ է, ու ենթադաբար եղել է թմրանյութերի ազդեցության տակ: