Լրահոս
Հասարակական
21:47
11.10.22
150

ՊՆ-ն ուսումնասիրում է հայ ռազմագերիներին խոշտանգելու վերաբերյալ տելեգրամի տիրույթում այսօր տարածված տեսանյութը

Img default alt hy

ՀՀ ՊՆ-ն ուսումնասիրում է հայ ռազմագերիներին խոշտանգելու վերաբերյալ տելեգրամի տիրույթում այսօր տարածված տեսանյութը։ Այս մասին հայտնեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Նշենք, որ թշնամին այսօր տելեգրամ ալիքներով տարածել է նոր կադրեր, թե ինչպես են խոշտանգում գերեվարված հայ զինվորներին։ Կադրերում չեն երևում ադրբեջանցի զինծառայողների դմեքերը, ամենայն հավանականությամբ, նույնականացումը բացառելու նկատառումներով: