Լրահոս
Հայաստան
10:51
15.12.20
86

Փաշինյանի սենյակ մտնելիս. ոտքի

Img default alt hy

Նիկոլ Փաշինյանը թեեւ դեռ պահում է իշխանությունը, սակայն կորցրել է հարգանքն անգամ յուրայինների շրջանում գրում է «Հրապարակ» թերթը ։

«Նախօրեին Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի մեկնարկից առաջ Փաշինյանի արարողակարգը հատուկ մտել և զգուշացրել է ներկաներին, որ Փաշինյանի սենյակ մտնելիս՝ բոլորը ոտքի կանգնեն։

Ի դեպ, դա արարողակարգի մաս լինելուց բացի տարրական հարգանք է պետական ինստիտուտի նկատմամբ։

Սակայն ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն անգամ զգուշացումից հետո ոտքի չի կանգնել, ուշագրավ է, որ Մարուքյանը՝ ինքը, և իր մասը դուրս են մնացել պաշտոնական լրահոսից, և վարչապետի կայքում նիստի մասին տեսանյութում երևում է միայն ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, ով չուզենալով՝  ոտքի է կանգնում։

Իսկ ինչ վերաբերում է նիստի բովանդակային հատվածին, մեզ ասացին, որ Փաշինյանը հատկապես ծանրացել է օրերս ասպարեզ նետված քարոզչական տերմինի՝ «մեդիատեռորի» վրա, լրատվամիջոցներին մեղադրելով իրենց դեմ աշխատելու մեջ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում