Լրահոս
Տարածաշրջան
15:45
06.06.22
199

Պետք չէ բացառել ՀԱՊԿ խաղաղարարների ներկայությունը Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում․ Կարտապոլով

Img default alt hy

Ապագայում պետք չէ բացառել ՀԱՊԿ խաղաղարար առաքելության ներկայությունը Ուկրաինայի «ազատագրված տարածքներում», ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը։

Երևանում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակներում նա ասել է․

«Չի կարելի բացառել, որ ՀԱՊԿ երկրներից խաղաղապահները պահանջված կլինեն Ուկրաինայի ազատագրված տարածքներում, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, քանի որ մենք դժվար թե համաձայնվենք, որ ՆԱՏՕ-ի որևէ երկիր փորձի խաղաղապահների քողի տակ այնտեղ մտնել, չնայած այս թեման մեկ-երկու անգամ չէ, որ դաշտ է շպրտվել մեր նախկին արևմտյան գործընկերների կողմից»։