Լրահոս
Հասարակական
22:54
18.02.22
4 156

Պետբյուջեից 1 մլն դոլար գրանտ՝ «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ին

Img default alt hy

Վարչապետի աշխատակազմը մոտ 1 մլն դոլար, իսկ ավելի ճիշտ՝ 444 մլն 810 հազար դրամ՝ 924 հազար դոլար է տրամադրել կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ին», որն հանրության շրջանում առավել հայտնի է որպես «Ֆեյքերի ՊՈԱԿ», գրում է «Oragir.news»-ը։

Դրամաշնորհը «Ֆեյքերի ՊՈԱԿ-ին» տրվել է 1 տարվա համար։ Այդ գրանտով ՊՈԱԿ-ը պետք է իրականացնի հետևյալ գործառույթները՝ արտասահմանյան ԶԼՄ-ների և սոցցանցերի մոնիթորինգ, կառավարության ֆեյսբուքյան էջերի կառավարում, ներքաղաքական թեմաներով հոդվածներ, մամուլի վերլուծություն։ 

Մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, որ այս ՊՈԱԿ-ը իշխանափոխությունից հետո վերածվել է «ֆեյքերի ֆաբրիկայի», որտեղից արշավներ են արվում տարբեր քաղաքական գործիչների ու լրատվամիջոցների դեմ։ 

«Oragir.news»-ն գրել էր, որ մոտ 1 մլն դոլար էլ տրամադրվել էր պատգամավոր Էդգար Հակոբյանի կնոջ՝ Անժելիկա Շապովալովայի ՊՈԱԿ-ին, որն էլ զբաղվում է կառավարական «դաչաների» սպասարկմամբ։

Եվս 1 մլն դոլար վարչապետի աշխատակազմը, որպես գրանտ, տվել էր «Սպասարկում» ՊՈԱԿ-ին՝ վարչապետի աշխատակազմին կից շենքերի «սպասարկման» համար։