Լրահոս
Հասարակական
23:02
07.10.22
1 062

«Փեթակը» վաղն առավոտից կանցնի բնականոն աշխատանքի

Img default alt hy

«Փեթակ» առևտրի կենտրոնն առավոտից կբացի դռները ու տարածքի վարձակալները կանցնեն իրենց բնականոն աշխատանքին։

Քիչ առաջ այս մասին «Yerevan.Today»-ին հայտնեցին առևտրի կենտրոնից` հստակեցնելով, որ խնդիրները լիովին հարթված են, իսկ եթե այդուհանդերձ ոչ էական բացեր լինեն, ապա դրանք հընթացս կվերացվեն ու չեն խոչընդոտի աշխատակիցների գործունեությանը։

Հիշեցնենք, այսօր առավոտյան «Փեթակի» հարյուրավոր աշխատակիցներ կառավարության մոտ բողոքի ցույց անցկացրին. երեկ օրվա ավարտին տեսչականից ստացված գրության պատճառով այսօր մի քանի ժամ պարալիզացվել էր առևտրի կենտրոնի աշխատանքը: Վաղվանց «Փեթակը» կգործի իր ամենօրյա ռեժիմով։