Լրահոս
Քաղաքական
12:14
16.01.26
102

Պետական և մասնավոր ներդրումների միջոցով, կկառուցենք Վանաձորի նավթավերամշակման գործարանը․ Նարեկ Կարապետյան

Img default alt hy

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այս քաղաքում կառուցվել է նավթավերամշակման գործարան: (Սաուդյան Արաբիա)
Մինչ գործարանի կառուցումը բնակչությունը կազմում էր 65 000 մարդ, իսկ գործարանի կառուցումից հետո այն աճել է մինչև 330 000 մարդ:

Քաղաքում չկա գործազրկություն. Ստեղծվել են բազմաթիվ աշխատատեղեր, ինչը նպաստել է աշխատավարձերի աճին:

Վանաձորին երկրորդ շունչ տալու համար մենք, պետական և մասնավոր ներդրումների միջոցով, կկառուցենք Վանաձորի նավթավերամշակման գործարանը: Արդյունքում, բացի Երևանից, Հայաստանը կունենա ևս մեկ արագ զարգացող, տնտեսապես ուժեղ քաղաք:

Այս է ճանապարհը, որով երկրները կառուցում են Ուժեղ տնտեսություն: