Լրահոս
Իրավական
19:00
10.10.22
117

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է

Img default alt hy

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 11։15-ից կապի խափանման խնդիրներով պայմանավորված՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը (file-online) և Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման համակարգը (e-Invoicing) անհասանելի են։

Խնդիրները կարգավորելուց հետո լրացուցիչ կտեղեկացվի։

«Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ։