Լրահոս
Տնտեսական
17:25
09.10.22
137

Պեսկովը հայտարարել է առաջիկա 20 տարում ԵՄ-ի կողմից Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսներից հրաժարվելու անհնարինության մասին

Img default alt hy

Եվրոպան առաջիկա 10-20 տարում կզգա ռուսական էներգետիկ ռեսուրսներից հրաժարվելու բացասական հետևանքները, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հոկտեմբերի 3-ին Միջազգային էներգետիկ գործակալությունը նախազգուշացրել է, որ ԵՄ-ում պահեստարանները փետրվարին կդատարկվեն մինչև 5% առանց ռուսական գազի և հեղուկ բնական գազի սահմանափակ մատակարարումների:

Գործակալության զեկույցում ասվում է, որ կատարված հաշվարկների հիման վրա եվրոպական երկրները պետք է կրճատեն գազի սպառումը 9-13%-ով, որպեսզի ջեռուցման սեզոնի ընթացքում ամբողջությամբ չսպառեն պահեստարանների պաշարները՝փետրվարի 1-ից Ռուսաստանից մատակարարումների ամբողջական դադարեցման դեպքում: