Լրահոս
Միջազգային
18:20
17.01.22
161

Պայթյուններ՝ Աբո Դաբիում. ՀՀ նախագահն այնտեղ է

Աբու-Դաբիում բենզակիր ավտոմեքենայի պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել, կա 6 վիրավոր: 

Մահացածներից մեկը Պակիստանի, երկուսը՝ Հնդկաստանի քաղաքացիներ են: 

«Reuters» գործակալության տարածած տեղեկատվության համաձայն՝ հութիները հայտարարել են, որ գրոհ են սկսել ԱՄԷ-ի դեմ: 

Այս օրերին աշխատանքային այցով ԱՄԷ-ում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ նախագահի խորհրդական Հասմիկ Պետրոսյանը հայտնել է, որ ՀՀ նախագահի այցն ընթանում է բնականոն հունով: 

«Նախագահի այցի հետ կապված որևէ փոփոխություն չի եղել, Արմեն Սարգսյանը այժմ գտնվում է Դուբայում և մասնակցում է «Էքսպո 2020 Դուբայ»-ին»,- ասել է Հասմիկ Պետրոսյանը: