Լրահոս
Քաղաքական
13:45
08.02.23
89

Պատգամավորների դեմ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություններ է քննարկում ԱԺ-ն

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանում  ներկայացնում է պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու երրորդ միջնորդությունը: Դատախազի առաջին միջնորդությունը  միայն ՔՊ-ականները քննարկել են  երեկ՝ բաց նիստի ռեժիմով,  երկրորդ միջնորդության քննարկումը դռնփակ էր:  

Այսօր նախատեսված է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության քննարկումը: