Լրահոս
Միջազգային
23:28
29.01.25
290

Պատերազմը դադարեցնելու վախ. ռուս-ուկրաինական թեժ փոխհրաձգություն՝ դիվանագիտական ճակատում

 

Ռուս-ուկրաինական արյունալի պատերազմին զուգահեռ՝ դիվանագիտական թեժ կրակահերթեր են Մոսկվա-Կիև հեռակա բանավեճում: Պուտինը՝ Զելենսկիին, Զելենսկին էլ Պուտինին է մեղադրում պատրազմը չկանգնեցնելու համար: Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է, թե 1,5-2 ամսից կարող է ավարտվել պատերազմը, եթե Ուկրաինային Արևմուտքը զենք չմատակարարի: Զելենսկին էլ պնդել է, թե Պուտինը վախենում է բանակցություններից և ամեն ինչ անում է պատերազմը չկանգնեցնելու համար: