Լրահոս
Իրավական
16:45
05.06.22
271

Փաստաբանին և պատգամավորին թույլ չեն տվել տեսակցել բերման ենթարկված անչափահասին

«Yerevan.Today»-ի փոխանցմամբ՝ փաստաբան Սերգեյ Հարությունյանին և ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանին, Հատուկ քննչական կոմիտեում անցնող գիշեր, թույլ չեն տվել տեսակցել բերման ենթարկված անչափահաս Աղասի Խաչատրյանին։

Անչափահաս Աղասի Խաչատրյանը 17 տարեկան է, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 2֊րդ կուրսի սան։

Ըստ տեղեկությունների՝ Աղասի Խաչատրյանին ուզում են կալանավորել։