Լրահոս
Իրավական
23:50
10.02.23
180

Փաստ է՝ կացարանում կրակմարիչ եղել է. փաստաբանը հերքում է Դատախազությանը

15 զինվորի կյանք խլած բանակային աննախադեպ ողբերգության գործով զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը: Այդ մասին «Հայլուր»-ին ասել են Քննչական կոմիտեից: 

Գլխավոր դատախազությունը հինգշաբթի է Գ.Մ.-ին մեղադրանք առաջադրել, ըստ որի՝ սպան չի կատարել իր պարտականությունները, չի հետևել վաշտում հակահրդեհային միջոցառումների անցկացմանը, չի ապահովել վաշտի զբաղեցրած շենքերի հրշեջ անվտանգությունը,  ինչի պատճառով անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ: