Լրահոս
Քաղաքական
16:29
22.01.25
420

Փաշինյանը վաղը կմեկնի Դավոս․ այնտեղ է նաև Ալիևը

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին, «Ազատության»-ը փոխանցել է Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Խոսնակի փոխանցմամբ՝ Փաշինյանը Դավոսում կմասնակցի պանելային քննարկումների։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն Դավոսում է, նա այսօր հանդիպել է Ուկրաինայի նախագահի հետ։

Հայաստանի վարչապետի հանդիպումների, այդ թվում՝ Փաշինյան- Ալիև հնարավոր բանակցությունների մասին Երևանը չի հաղորդել։ Նրանց վերջին՝ կազանյան հանդիպում-բանակցությունների մասին էլ  նախօրոք չէր հայտարարվել։