Լրահոս
Մամուլի տեսություն
09:42
05.12.24
230

Փաշինյանը գազազած է, ՔՊ-ում՝ սարսափած. «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է. «ՎԻշխող ֆրակցիան երեկ երկու անգամ փակ նիստ է անցկացրել` Հովիկ Աղազարյանին «նվիրված»։ Եվ այդ նիստերում ֆրակցիայի ղեկավարությունը կուսակցությունից հեռացրած պատգամավորի մասին այնպիսի տոնով է խոսել, որ մյուսները սարսափած դասեր քաղեն և այսուհետ ծպտուն չհանեն` վախենան նույնիսկ լրագրողներին բարևելուց և Փաշինյանին ավելի հնազանդ ծառայեն։

Նիստում Աղազարյանին մեղադրել են նախևառաջ թիմին դավաճանելու մեջ, կրկնել են, որ նա պետք է «արժանի պատիժ ստանա», թեև ներքուստ ոչ մեկը, անգամ Կոնջորյանը, համաձայն չէ կատարվածի հետ։ Աղազարյանի ընկերոջ` Հակոբ Ասլանյանի սիրտը չի դիմացել, քննարկման կեսից դուրս է եկել և բարձրաձայն վրդովված խոսելով` հեռացել։

Իրար մեջ քննարկել են, որ Փաշինյանը գազազած է Աղազարյանի մերժումից և խնդիր է դրել ոչնչացնել նրան, որ նրա օրինակը վարակիչ չդառնա մյուսների համար։ Այս ամենն անօրինական է, և բոլորը դա հասկանում են, բայց զայրույթը մթագնել է վարչապետի ուղեղը։

Երեկ նա ամբիոնից խոստովանեց. «Ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ՝ քաղաքական, բարոյական և այլ, նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից մանդատից զրկելու համար։ Ոչ մի պահ չկասկածեք՝ բոլոր օրինական միջոցները կգործադրվեն՝ այդ նպատակին հասնելու համար»։

Ի դեպ, երեկ Աղազարյանը խորհրդարանի միջանցքում նյարդային էր պահել իրեն լրագրողներից մեկի նկատմամբ, միջադեպից քիչ անց լրագրողի մոտ էր շտապել ԱԺ նախագահը և առաջարկել բողոք գրել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: