Լրահոս
Քաղաքական
13:15
05.12.24
374

Փաշինյանը չի կարող բոլոր միջոցներով հասնել նրան, որ ես իմ մանդատը վայր դնեմ. Աղազարյան․ News.am

Img default alt hy

Իհարկե պատրաստ եմ, ես հո երեխա չե՞մ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արդեն անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե պատրա՞ստ է նրան, որ գլխավոր դատախազն իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցով կարող է մտնել ԱԺ:

«Ես չեմ բացառում, ես ուզում եմ, թող հրապարակեն։ Եթե իրենք չհրապարակեն, ես եմ հրապարակելու, ասել եմ՝ այստեղ որտե՞ղ է իմ հանցանքը։ Ես դիմացինին նայել եմ որպես հատուկ ծառայությունների ագենտ և այդ ձևի իր հետ խոսացել եմ»,-News.am-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է իրեն սպասում այս ամենից հետո, Աղազարյանն ասաց. «Ձեր երևակայությունը և քաղաքացիների երևակայությունը չի բավարարի, որ պատկերացնեն, թե ինչ է սպասվում և ինչ վիճակում եմ ես: Բայց ես պատրաստում եմ զոհը լինել»:

Նա հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող բոլոր միջոցներով հասնել նրան, որ ինքն իր մանդատը վայր դնի. «Ինքը բոլոր միջոցներով կարող է հասնի նրան, որ ես մանդատից զրկվեմ, նրանք երկու տարբեր բաներ են»:

Նա բացառեց, որ ինքնակամ վայր կդնի մանդատը. «Էլ ի՞նչ խնդիր, էլ պրծավ, Էլ ի՞նչ պիտի անեն: Մեկը էլ պիտի հրապարակեն, ասեն՝ այսպիսի բաներ է ասել, թող հրապարակեն: Այն անգամ էլ այս ձևի բան եղավ, ռեյտինգս վբարձրացավ, հիմա է ավելի շատ ռեյտինգս կբարձրանա։