Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:20
24.10.22
107

Փաշինյանն ընդունել է «Արևմուտքի տարբերակը». Պուտինը Փաշինյանին ու Ալիևին կանչում է Ռուսաստան

Արևմտյան հովանավորությամբ տեղի ունեցած Փաշինյան-Ալիևի 5 հանդիպումից հետո մինչև հոկտեմբերի վերջ Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը: Ռուսական «Վեդոմոստի» պարբերականի հայտնած տեղեկությունը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Հայաստանի կառավարությունը: 

Ամենայն հավանականությամբ, Սոչիում տեղի ունենալիք հանդիպումից առաջ հնչեղ վերնագրերով հոդվածներ է հրապարակում ռուսական մեդիան՝ պնդելով, թե Նիկոլ Փաշինյանը հանձնում է «Ղարաբաղը՝ Հայաստանն Արևմուտք տանելու համար»: Այդ նույն ռուսական պարբերականները գրում են, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման արևմտյան առաջարկն է ընտրել Փաշինյանը՝ մերժելով ռուսականը: