Լրահոս
Քաղաքական
10:00
26.05.22
234

Փաշինյանն ու իր թիմը կրկին նահանջեցին իրենց դիրքերից

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ինչպեսև նախօրեին գրել էինք` Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը կրկին նահանջեցին իրենց դիրքերից և հայտարարեցին, որ հանրությունը լավ չի հասկացել, քանի որ Շառլ Միշելը լավ չի ձևակերպել: Երեկ խորհրդարանում ՀՀ վարչապետը բրյուսելյան պայմանավորվածությունների մասին ասաց.

«Քանի որ հիմա քննարկումների արդյունքում համաձայնություն չի ձևավորվել կողմերի միջև ձևակերպումների շուրջ, ԵԽ նախագահը որոշել է իր կողմից անել մեկնաբանություններ, որոնք, իր կարծիքով, հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեին երկու կողմերի դիրքորոշումներից։ Ինչքանով է ստացվել, ինչքանով է դա ճշգրիտ, դա ուրիշ քննարկման հարց է...»»։