Լրահոս
Քաղաքական
22:08
04.02.26
156

Փաշինյանն ու Ալիևը մրցանակ ստացան չեղած թղթի համար. խաղաղությունը՝ ոսկեգույն վանդակում

Աբու Դաբիում այսօր Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները ոչ միայն դեմ դիմաց նստել են, այլև կանգնել կողք կողքի՝ ստանալով «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը: Տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար է նրանց շնորհվել այդ մրցանակը, իսկ Փաշինյանն ու Ալիևը բեմից այնպես են խոսել խաղաղության մասին, ասես վերջնականապես ստորագրված է խաղաղության պայմանագիրը: