Լրահոս
Քաղաքական
19:15
06.06.22
191

Փաշինյանն էլ հեծանիվ չի քշում, սելֆի չի անում. «Երևանի փողոցների պերսոնա նոն գրատան»

Նիկոլ Փաշինյանը կիրակի Սարյան փողոցում գինու համտեսման է գնացել առնվազն 12 թիկնապահով: Այն դեպքում, երբ չորս տարի առաջ հեծանիվով էր աշխատանքի գնում, իսկ թիկնապահների թիվն էլ էապես պակաս էր:

Քաղտեխնոլոգների կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը պարզապես վախենում է ժողովրդից: Իսկ մարդամեջ էր դուրս եկել, ըստ Տիգրան Քոչարյանի, արտաքին աշխարհին ցույց տալու, թե իրեն դեռ սիրում են ու ինքը դեռ լեգիտիմ է: