Լրահոս
Քաղաքական
13:00
09.12.24
582

Փաշինյանի ու կնոջ՝ կարմիր գորգի վրա ամեն քայլը նկարել են ու դրել կառավարության կայք

Img default alt hy

Նիկոլ Փաշինյանը կնոջ` Աննա Հակոբյանի հետ Փարիզում ներկա է գտնվել Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը:

Համաձայն կառավարության հաղորդագրության, նաև շրջայց են կատարել Աստվածամոր տաճարում:
Երեկոյան Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Ելիսեյան պալատում մասնակցել են Էմանուել և Բրիջիթ Մակրոնների անունից՝ ի պատիվ Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրված պաշտոնական ընթրիքին:

Փարիզ այցից կառավարության կայքում հրապարակվել է 29 ֆոտո։ Ուշագրավ է, որ դրանցից 18-ը լրիվ նմանատիպ լուսանկարներ են՝ Փաշինյանի ու կնոջ քայլքը կարմիր գորգի վրա։ Պարզապես տարբեր են Աննա Հակոբյանի դեմքի արտահայտությունները։