Լրահոս
Քաղաքական
15:40
07.06.22
379

Փաշինյանի առջև կզելու մեծ վարպետ տիկնոջ այս պահվածքն ակնհայտ քաղաքական ցինիզմ է. Խամոյանը՝ ԵՄ դեսպանի մասին

Img default alt hy

Մինչ ընդդիմությունն իր բողոքի ձայնն էր բարձրացնում ԵՄ դեսպանատան մոտ, տիկին Անդրեա Վիկտորինն այդ նույն պահին Թվիթերում Սևանից և Դիլիջանից անհոգ լուսանկարներ էր տեղադրում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նիկոլ Փաշինյանի առջև բառիս ուղիղ իմաստով կզելու մեծ վարպետ տիկնոջ այս պահվածքն ակնհայտ քաղաքական ցինիզմ է, բայց դե մեզ էլ ոչնչով չեք կարող զարմացնել։

Տիկին դեսպանը, որ առիթը բաց չի թողնում Հայաստանի ներքաղաքական կյանքին խառնվելու, հուզված ու արցունքն աչքերին քաղաքական գնահատականներ է հնչեցնում մարտի 1-ի մասին, խուլ ու համր է ձևանում հունիսի 3-ին հենց իր դեսպանատան շենքի մոտ ժողովրդի դեմ կիրառված նռնակների մասին։

Տիկին դեսպան, դուք ակնհայտորեն չեք տիրապետում մեր երկրում իրավիճակին, փակ դռների ետևում չեղած ժողովրդավարության մասին քննարկումները՝ ձեզ սփոփանք։ Ձեր այս տգեղ պահվածքով եք նաև հայ հասարակության աչքերում խեղաթյուրում արևմտյան արժեքները, ժողովրդավարությունն ու տարրական քաղաքական կոռեկտությունն ու զսպվածությունը, որից այնքան հեռու եղաք։ Ուրախ եմ, որ շուտով ավարտում եք ձեր առաքելությունը Հայաստանում։